Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան

Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնը նոր ստանձնած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետներն առայժմ որոշված ​​չեն, բայց այդ այցը կկայանա ՌԴ նախագահի՝ Չինաստան այցից հետո։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ո՛չ, առայժմ չեն որոշվել, - պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետների մասին հարցին։ - Բայց ես նույնիսկ վստահ եմ, որ դա տեղի կունենա արդեն Չինաստանից հետո, որովհետև նախագահի առաջին արտասահմանյան այցը կլինի Չինաստան»։

Այցի ժամկետների մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։

Ուշակովը նշել է, որ դա կլինի Ռուսաստանի ղեկավարի առաջին միջազգային այցը պաշտոնն ստանձնելուց հետո։

«Մենք դա խոստացել ենք չինացիներին, և չինացիները հանդես են եկել նման առաջարկով: Դա, կարելի է ասել, պատասխան քայլ է նախագահ Սի Ծինփինի առաջին պաշտոնական այցին, որը տեղի ունեցավ անցյալ տարի` նույնպես համապատասխան ընտրություններից հետո»,- ասել է Ուշակովը։

Նա հավելել է, որ Թուրքիա այցը օրակարգում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]